3306 դիտում
09:26 28-04-2017
Պալատում անառողջ մթնոլորտը, միջադեպերը վարկաբեկում են փաստաբանին. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Փաստաբանների պալատում տևական ժամանակ տիրող լարվածությունը հասել է գագաթնակետին. կողմերի նյարդերը տեղի են տվել, և բանը հասել է ծեծկռտուքի:
Պատճառն էլ եղել է սոցիալական կայքում Աթանեսյանի արած գրառումները, որոնցում նա վիրավորական արտահայտություններ է արել փաստաբանական դպրոցի տնօրեն Սիմոն Բաբայանի հասցեին: Վերջինս էլ որոշել է հարցերը լուծել բռնության եղանակով:
Սակայն այս միջադեպի իրական պատճառներն ավելի խորն են, և ֆեյսբուքյան գրառումներն ընդամենը առիթ են եղել: Իսկ պատճառը պալատի նախագահ Արա Զոհրաբյանի և մի խումբ փաստաբանների` Երվանդ Վարոսյանի, Լուսինե Սահակյանի, Տ. Աթանեսյանի և այլոց միջև արդեն մեկ ու կես տարի ձգվող անձնավորված հակասություններն են: Ու այս ժամանակահատվածում լարվածությունը թուլանալու փոխարեն գնալով ավելի ու ավելի խորացավ: Մի հանգամանք, որը չի կարող մտահոգության լուրջ տեղիք չտալ: Ինչո՞ւ, որովհետև պալատի ներսում առկա անառողջ մթնոլորտը, տարբեր միջադեպերը լրջորեն սպառնում են փաստաբանական համակարգին՝ վարկաբեկելով այն հասարակության մոտ:
Իսկ փաստաբանի ինստիտուտը կարևոր օղակ է ցանկացած երկրի զարգացման գործում: Արդարության հասնելու մղումով մարդիկ առաջին հերթին հենց փաստաբաններին են դիմում: Բայց տեսնելով «ստատուսի համար» միմյանց «աչք հանելու» դրսևորումները՝ դժվար թե բանական մարդու մոտ փաստաբանին վստահելու ձգտում առաջանա»»։
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]
Նմանատիպ նյութեր
1827 դիտում
19:47 06-06-2016
Ընտանիքում ձևավորված անառողջ մթնոլորտը երբեմն հանգեցնում է ծանր հանցագործությունների. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10325 դիտում
10:56 14-07-2017
Անառողջ բնազդների արտանետումները թունավորում են մթնոլորտը. «Առավոտ»
Այս բաժնից
880 դիտում
08:28 14-12-2024
Ինչի՞ հաշվին է ուզում ապահովել Թրամփի հաղթանակն Անդրկովկասում․ «Փաստ»
1246 դիտում
09:20 12-12-2024
Սիրիայի իրադարձություների տարածաշրջանային ռեզոնանսն ու շահերի նոր բախումների հեռանկարը. «Փաստ»
1402 դիտում
09:10 12-12-2024
Արգելված սննդային հավելումների ցանկը կընդլայնվի. «Փաստ»