Առաջիկայում լուրջ բախում է սպասվում վարչապետ Կարեն Կարապետյանի և Սերժ Սարգսյանի միջև. «Ժամանակ»
«Ժամանակ» թերթը գրում է. ««Ժամանակ» թերթի տեղեկություններով՝ առաջիկայում սպասվում է լուրջ բախում վարչապետ Կարեն Կարապետյանի և Սերժ Սարգսյանի միջև։
Երկրի ղեկավարին հայտնի է դարձել, որ Սամվել Կարապետյան-Կարեն Կարապետյան տանդեմը յուրային դարձնելու համար բանակցել է ՀՀԿ-ից և «Ծառուկյան» դաշինքից պատգամավորության որոշ թեկնածուների հետ՝ դրա դիմաց առաջարկելով լուրջ գումարներ։
Կարեն Կարապետյանը, ՀՀԿ խմբակցությունում ըստ էության չունենալով բավարար թվով իր մարդկանց, որոշել է Սամվել Կարապետյանի փողերով «առնել» և հավաքագրել նրանց»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]