10391 դիտում
16:06 26-04-2017
Ապրիլյան պատերազմում առաջնագծում զոհված երևանաբնակ զինծառայող Սասուն Մկրտչյանի ընտանիքին բնակարան հատկացվեց
Երևանի ավագանու հերթական նիստում, որը վարել է Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, ավագանին հավանություն է տվել Երևան համայնքի սեփականությունը հանդիսացող Շինարարների փողոցի հ.15 շենքի հ.33՝ 69.55 քմ մակերեսով բնակարանը անհատույց սեփականության իրավունքով օտարել 2016թ. ապրիլին, ռազմական գործողությունների ժամանակ Արցախում զոհված երևանաբնակ զինծառայող Սասուն Մկրտչյանի ընտանիքին (հայրը՝ Ֆահրադ Մկրտչյան, մայրը՝ Նարինե Կիրակոսյան)։
Որոշման նախագիծը հիմնավորվել է այն հանգամանքով, որ զոհված զինծառայողի ծնողները ներկայում բնակվում են 43.8 քմ մակերեսով բնակելի տանը, որտեղ նրանց հետ համատեղ ապրում է ևս 19 անձ:
Զոհված Սասուն Մկրտչյանի ընտանիքի կեցության համար ավագանու սույն որոշմամբ կապահովվեն բնակարանային անհրաժեշտ պայմաններ:
Նմանատիպ նյութեր
2515 դիտում
20:22 24-06-2016
Ապրիլի սկզբին առաջնագծում զոհված զինծառայողի ընտանիքին նոր բնակարան է հատկացվել
Այս բաժնից
763 դիտում
19:29 31-01-2025
Բորիս Սահակյանը նշանակվել է Պորտուգալիայում ՀՀ դեսպան
592 դիտում
19:17 31-01-2025
Ֆինանսների նախարարը հանդիպել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի օգնականի հետ
1150 դիտում
19:05 31-01-2025
ՊՆ-ն հորդորում է զերծ մնալ բանակի հեղինակությունը վարկաբեկող ֆիլմերի ստեղծումից և տարածումից