211652_close_icon
views-count39273 դիտում article-date 14:30 23-04-2017

Խոշոր ավտովթար Ուջան գյուղում. ճակատ-ճակատի բախվել են ВАЗ 2106-ն ու ВАЗ 2115 մեքենաները. վիրավորներին ավտոմեքենաներից դուրս են բերել փրկարարները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Երեկ՝ ապրիլի 22-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 21:10-ի սահմաններում Երևան –Գյումրի ավտոճանապարհի 40-րդ կմ հատվածում՝ Ուջան գյուղի վաչական տարածքում, բախվել են Ուջան գյուղի բնակիչ, 62-ամյա Ավետիս Գրիգորյանի վարած ВАЗ 2106 մակնիշի 67 ՏՏ 780 համարանիշի և Քուչակ գյուղի բնակիչ, 24-ամյա Արթուր Պետրոսյանի վարած ВАЗ 2115 մակնիշի 34 QQ 430 համարանիշի ավտոմեքենաները: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդները, որոնց ավտոմեքենաներից դուրս են բերել Աշտարակի հրշեջ-փրկարարները՝ օգտագործելով հատուկ տեխնիկա, մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Աշտարակի բժշկական կենտրոն: Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի աշխատակիցները՝ վաշտի հրամանատար, ոստիկանության փոխգնդապետ Գագիկ Վարդանյանի և դասակի հրամանատար Արմեն Պողոսյանի գլխավորությամբ: Փաստի առթիվ նույն վաշտի հետաքննիչ Էդգար Ավդալյանի կողմից նյութեր են նախապատրաստվում: [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները` Կարեն Գրիգորյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 43+
43+

Նմանատիպ նյութեր