211652_close_icon
views-count2740 դիտում article-date 18:21 22-04-2017

Մայիսյան հերոսամարտերի 100-ամյակին Ազգային արխիվը կարևոր անելիք ունի

Ազգային արխիվը ավարտին է մոտեցրել Հայոց ցեղասպանությանը վերաբերող փաստաթղթերի երեք հատորների հրապարակումը և շարունակում է Ցեղասպանության զոհերի շտեմարանի ստեղծման աշխատանքները: Հայաստանի ազգային արխիվի տնօրեն Ամատունի Վիրաբյանն այսօր հրավիրված ասուլիսին ներկայացրեց կատարած աշխատանքներն ու առաջիկա անելիքները: «Հայոց պետականության վերականգնումը մայիսյան հերոսամարտի ճակատամարտերի արդյունք էր: Երեկ ՀՀ նախագահը պետական կառավարական հանձնաժողով ստեղծելու վերաբերյալ հրամանագիր է ստորագրել, և Ազգային արխիվը կարևոր անելիքներ ունի»,- հայտնեց արխիվի տնօրենը, և հավելեց, որ եկող տարի կազմակերպվելու են մայիսյան հերոսամարտերի լուսանկարների քարտեզների, տեսանյութերի, փաստաթղթերի ցուցադրություններ, որոնք ներկայացվելու են մի շարք երկրներում։ Վիրաբյանը տեղեկացրեց, որ Ազգային արխիվը առաջին համաշխարհային պատերազմի ժամանակաշրջանի վերաբերյալ փաստաթղթեր է պատրաստում, արդյունքում Մոսկվայում տպագրվելու է «Կովկասյան ռազմաճակատ» ժողովածուն, որտեղ ընդգրկվելու են Ցեղասպանությանը վերաբերղ փաստեր: Ամատունի Վիրաբյանը նշեց նաև, որ այսօր Թուրքիայում բավական արխիվներ բացվել են, սակայն Հայաստանը դրանից չի օգտվում օսմանագետներ չունենալու պատճառով:

Նմանատիպ նյութեր