211652_close_icon
views-count1901 դիտում article-date 14:27 12-05-2017

Կայացել է ՀՀ և մայիսյան հերոսամարտերի 100-ամյակին նվիրված միջոցառումների հարցերով պետական հանձնաժողովի նիստը

Վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորությամբ կառավարությունում այսօր տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության և մայիսյան հերոսամարտերի 100-ամյակին նվիրված միջոցառումների նախապատրաստման և կազմակերպման պետական հանձնաժողովի նիստը: Նիստում ներկայացվել են տոնական միջոցառումների վերաբերյալ մի շարք առաջարկություններ, քննարկվել են գերատեսչությունների կողմից այդ ուղղությամբ կատարվող աշխատանքները։ Վարչապետ Կարապետյանը հանձնարարել է բոլոր շահագրգիռ մարմիններին՝ սեղմ ժամկետում ամփոփել միջոցառումների ծրագրի հայեցակարգի շուրջ քննարկումները, մշակել ծրագրի նախագիծ՝ ներառելով բոլոր առաջարկությունները և ներկայացնել քննարկման հանձնաժողովի հաջորդ նիստում:

Նմանատիպ նյութեր