Դոնբասում ոչ թե սառը հակամարտություն է, այլ իսկական ռուսական տաք ագրեսիա. Պ. Պորոշենկո
Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն Sky News հեռուստաալիքին տված հարցազրույցում նշել է, որ Դոնբասում իսկական պատերազմ է ընթանում։
«Ինչ-որ մեկը փորձում է դա անվանել սառեցված հակամարտություն։ Ընդգծում եմ՝ դա սառեցված հակամարտություն չէ, այլ իմ երկրի նկատմամբ իսկական ռուսական տաք ագրեսիա»,-ասել է նա։
Պորոշենկոյի խոսքով՝ միայն այս տարվա սկզբից Ուկրաինան Ռուսաստանի ռազմական գործողությունների հետևանքով կորցրել է 69 զինվորականի, ավելի քան 420-ը վիրավորվել են։
Ըստ նրա՝ ներկա պահին Ուկրաինայի ոչ վերահսկելի տարածքում ավելի քան 700 ռուս զինվորական կա, 700 ռուսական տանկ, ավելի քան 1500 ականանետային համակարգ և ավելի քան 30 հրթիռային համակարգ։