3584 դիտում
15:20 19-04-2017
Սյունիքի ազատ տնտեսական գոտու ստեղծման պայմանագիրը ստորագրել են նախարար Կարայանը և ՍՊԸ տնօրեն Ղուկասյանը
ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության և «Սյունիք Ազատ տնտեսական գոտի» ՍՊԸ-ի միջև ապրիլի 19-ին կնքվեց ՀՀ Սյունիքի մարզում ազատ տնտեսական գոտու կազմակերպման պայմանագիրը, որը ստորագրեցին նախարար Սուրեն Կարայանը և ՍՊԸ-ի տնօրեն Էդուարդ Ղուկասյանը։
Պայմանագրի առարկան Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Ագարակ քաղաքային, Կարճևան գյուղական համայնքների և Արաքս գետով պարփակված տարածքում ստեղծված գյուղատնտեսության, մշակող արդյունաբերության, էլեկտրականության մատակարարման, մեծածախ առևտրի, փոխադրումների և պահեստային տնտեսության, մասնագիտական և տեխնիկական գործունեության, մշակույթի, զվարճությունների և հանգստի ոլորտներում արտադրաարդյունաբերական և լոգիստիկ ԱՏԳ կազմակերպման, ԱՏԳ ենթակառուցվածքների ստեղծման և զարգացման, կազմակերպչի կողմից ծառայությունների մատուցման, այդ ծառայությունների սակագների սահմանման, ներդրումների իրականացման, ԱՏԳ շահագործողների ներգրավման և ԱՏԳ գործունեության հետ կապված այլ իրավահարաբերություններն են:
Մեկնարկը նախատեսված է 2017 թվականի հոկտեմբերի կեսերին։ Կազմակերպչի կողմից առաջին փուլում կիրականացվեն շուրջ 10 մլն դոլարի ներդրումներ, իսկ ազատ տնտեսական գոտում գործունեության ընթացքում ակնկալվում է, որ կներգրավվեն շուրջ 120 շահագործող ընկերություններ, որոնք կիրականացնեն 350-400 մլն դոլարի ներդրումներ, կստեղծեն ավելի քան 2500 նոր աշխատատեղեր, իսկ միջին տարեկան արտահանումը կլինի շուրջ 80-100 մլն դոլար:
Նմանատիպ նյութեր
2430 դիտում
20:04 19-04-2017
Կնքվեց Սյունիքի մարզում ազատ տնտեսական գոտու ստեղծման պայմանագիրը
2652 դիտում
15:07 30-03-2017
Սկիզբ դրվեց Սյունիքում ազատ տնտեսական գոտու ստեղծման գործընթացին
7117 դիտում
19:41 08-11-2017
Վարչապետին ներկայացվել է Մեղրիի ազատ տնտեսական գոտու ստեղծման աշխատանքների ընթացքը
Այս բաժնից
862 դիտում
17:23 08-11-2024
Մահացել է Գյումրիում ՌԴ գլխավոր հյուպատոս Ռուսլան Կանդաուրովը