1098 դիտում
19:16 18-04-2017
Տրանսպորտի նախարար Վահան Մարտիրոսյանն աշխատանքային այցով Մինսկում է
Տրանսպորտի նախարար Վահան Մարտիրոսյանն աշխատանքային այցով Մինսկում է
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը Բելառուսի Հանրապետության մայրաքաղաք Մինսկում ապրիլի 18-ին մասնակցել է Կապի տարածաշրջանային համագործակցության Կապի վարչակազմերի (ԿՏՀ ԿՎ) ղեկավարների խորհրդի 52-րդ, ԿՏՀ-ին կից գործող տեղեկատվայնացման հարցերով ԱՊՀ անդամ պետությունների համակարգող խորհրդի 23-րդ համատեղ նիստերին և «ТИБО-2017» հեռահաղորդակցության, տեղեկատվական և բանկային տեխնոլոգիաների գծով 24-րդ միջազգային մասնագիտացված համաժողովի աշխատանքներին:
Համատեղ նիստերի ընթացքում քննարկվել են 2016թ. էլեկտրակապի ստանդարտացման համաշխարհային գիտաժողովի (ВАСЭ–16) և Համաշխարհային փոստային միության (ВПС) 26-րդ համագումարի ԿՏՀ ԿՎ աշխատանքների արդյունքները, ինչպես նաև 2020թ. էլեկտրակապի ստանդարտացման համաշխարհային գիտաժողովի (ВАСЭ-20) և 2018թ. ՀՄՄ լիագումար նիստի (ПК–18) և 2019թ. Ռադիոկապի համաշխարային կոնֆերանսի (ВКР–19) ԿՏՀ ԿՎ նախապատրաստական աշխատանքներին վերաբերող մի շարք հարցեր:
ԿՏՀ-ին կից գործող տեղեկատվայնացման հարցերով ԱՊՀ անդամ պետությունների համակարգող խորհրդի որոշմամբ՝ Հայաստանի Հանրապետության տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը և Ղրղզստանի Հանրապետության տեղեկատվական տեխնոլոգիաների և կապի պետական կոմիտեի նախագահ Բակիտ Շերշեմբիևը նշանակվել են ԿՏՀ-ին կից գործող տեղեկատվայնացման հարցերով ԱՊՀ անդամ պետությունների համակարգող խորհրդի նախագահի տեղակալներ` 2018թ. հուվարի 1-ից մինչև 2018թ. դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածի համար։
Հաջորդիվ տեղի է ունեցել «ТИБО-2017» համաժողովը։ «ТИБО-ն հեռահաղորդակցության և տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտներում ԱՊՀ և Բալթյան երկրներում խոշորագույն ցուցահանդեսային միջոցառումներից է։ Յուրաքանչյուր տարի համաժողովը գրավում է առաջատար բելառուսական և արտասահմանյան հեռահաղորդակցական սարքավորումների, համակարգիչներ արտադրողների, անվտանգության միջոցների և համակարգերի մասնագետների, ՏՀՏ ծառայությունների բազմաթիվ մատակարարողների ուշադրությունը:
«ТИБО-2017»-ի ընթացքում, բացի ցուցահանդեսային միջոցառումներից, տեղի են ունեցել նաև համատեղ սեմինարներ ու շնորհանդեսներ, կլոր սեղան-քննարկումներ, գիտաժողովներ, աշխատանքային հանդիպումներ:
Այցի շրջանակներում կայացել է Եվրասիական տնտեսական միության կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտների ղեկավարների հերթական նիստը, ինչպես նաև՝ երկկողմ հանդիպումներ կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտները համակարգող ղեկավարների հետ:
[b]
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների
նախարարության լրատվական ծառայություն[/b]
Նմանատիպ նյութեր
1425 դիտում
19:55 08-02-2017
Տրանսպորտի նախարար Վահան Մարտիրոսյանն այցելել է Հյուսիս-հարավ ծրագրի գրասենյակ
Այս բաժնից
412 դիտում
09:17 19-05-2024
Դեսպան Տիգրան Գալստյանը հանդիպել է Ռումինիայի՝ Ֆրանկոֆոնիայի հարցերով համակարգող Ամիրա Միհայլեսկուի հետ
643 դիտում
09:03 19-05-2024
Հանրապետության տարածքում սպասվում է անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ
784 դիտում
23:27 18-05-2024
Հավատացա՜ծ եղեք, այս շարժումը Սրբազան Հայրը մինչեւ վերջ տանելու է․ գնդապետ Մախսուդյան