Ռոդ Այլենդի օրենսդիրները Հայոց ցեղասպանությունը ճանաչելու մասին բանաձև են ընդունել
                        Ռոդ Այլենդի Ներկայացուցիչների պալատը ապրիլի 13-ին ընդունել է Պալատի անդամ Քեթրին Կազարյանի ներկայացրած բանաձևը, որով ճանաչել է Հայոց ցեղասպանությունը ու հրեական Հոլոքոսթը։
Պալատի խոսնակ Նիկոլաս Մաթիելոն կարդացել է միաձայն ընդունված բանաձեւն աջակցող ներկայացուցիչների անունները, հայտնում է Armenian Weekly–ն։ 
Խոսնակը նշել է, որ  չնայած պատմության ողբերգական էջերին՝ հայկական ու հրեական համայնքները իրենց ավանդն են ունեցել Ռոդ Այլենդ նահանգի զարգացման մեջ։
Վերջերս նահանգում հաստատվել է դպրոցներում Հոլոքոսթի ու ցեղասպանությունների՝ այդ թվում Հայոց ցեղասպանության պատմության ուսումնասիրությունը։
                                            
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
            

