1248 դիտում
16:00 24-04-2014
ԱՄՆ Պիկո Ռիվերա քաղաքը բանաձև է ընդունել Քարվաճառը բարեկամ քաղաք ճանաչելու մասին
ԱՄՆ Կալիֆորնիա նահանգի Պիկո Ռիվերա քաղաքի քաղաքային խորհուրդը ս.թ. ապրիլի 22-ին միաձայն բանաձև է ընդունել՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Քարվաճառ քաղաքը որպես բարեկամ քաղաք ճանաչելու մասին։
Բանաձևում մասնավորապես նշվում է, որ վերջին քառորդ դարի ընթացքում Քարվաճառի և Արցախի Հանրապետության ժողովուրդը հաստատակամություն և տոկունություն է ցուցաբերել պատերազմի, կոտորածների, տնտեսական զրկանքների և այլ հսկայական դժվարությունների հանդեպ։ Քարվաճառը և Արցախի Հանրապետությունը հազարամյակների հարուստ պատմություն ունեն և հայ ժողովրդի պատմության և մշակույթի բաղկացուցիչ մաս են կազմում։
Պիկո Ռիվերայի քաղաքային խորհուրդն իր բանաձևում ընդգծում է, որ այս որոշումն ընդունվել է՝ հիմք ընդունելով Կալիֆորնիայում հայ ժողովրդին աջակցելու երկարամյա ավանդույթը, ինչը մասնավորապես դրսևորվել է 1980-ական թվականներին Սուլթան Համիդի ջարդերից և 1915-23 թթ․ Ցեղասպանությունից փրկվածներին ապաստան տրամադրելու մեջ։
Բանաձևն ընդունվել է Հայ դատի ԱՄՆ Արևմտյան շրջանի հանձնախմբի օժանդակությամբ։
Նմանատիպ նյութեր
7413 դիտում
20:59 17-04-2017
Ռոդ Այլենդի օրենսդիրները Հայոց ցեղասպանությունը ճանաչելու մասին բանաձև են ընդունել
1283 դիտում
17:47 15-10-2022
Ժնևի նահանգային խորհուրդն Արցախի հայերի ինքնորոշման իրավունքը ճանաչելու կոչով բանաձև է ընդունել
Այս բաժնից
1114 դիտում
22:13 19-11-2024
Ռուսաստանի նախագահը կայցելի Հնդկաստան
1081 դիտում
21:59 19-11-2024
Էրդողանը ՆԱՏՕ-ին կոչ Է արել մտածել Ռուսաստանի նոր միջուկային դոկտրինի շուրջ
832 դիտում
19:12 19-11-2024
Լավրովն ասել է, որ Ռուսաստանը հանդես է գալիս միջուկային պատերազմը կանխելու օգտին