211652_close_icon
views-count5604 դիտում article-date 10:21 14-04-2017

Պատգամավոր Ռոմիկ Մանուկյանն իր լուսանկարով կոնյակ է պատվիրել. «Հայկական ժամանակ»

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Թիվ 11 ընտրատարածքից՝ Շիրակի մարզից ՀՅԴ-ի ռեյտինգային ցուցակով ԱԺ պատգամավոր ընտրված, Շիրակի նախկին մարզպետ Ռոմիկ Մանուկյանը իր լուսանկարով և «Հաղթանակ» գրությամբ կոնյակ է պատվիրել: Կոնյակի շշի դարձերեսին ՀՅԴ-ի լոգոն է, իսկ վերևում գրված է 10 թիվը: Այդ լուսանկարը Ռոմիկ Մանուկյանը տեղադրել է ֆեյսբուքյան իր էջում: Armtimes.com-ը Ռոմիկ Մանուկյանից փորձեց հետաքրքվել, թե դա ի՞նչ կոնյակ է, ո՞րն է իր ու կուսակցության նկարներով շրջանառության մեջ դրված կոնյակների նպատակը, և քանի շիշ նման կոնյակ է պատվիրվել: Սակայն նորընտիր ՀՅԴ-ական պատգամավորը չպատասխանեց մեր հեռախոսազանգերին: Առաջիկայում armtimes.com-ը կրկին կփորձի կապ հաստատել Մանուկյանի հետ և պարզաբանում ստանալ այս կոնյակի վերաբերյալ: Նշենք, որ Ռոմիկ Մանուկյանը Շիրակի մարզում հավաքել է 3123 քվե»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր