Վարդան Օսկանյանը և Րաֆֆի Հովհաննիսյանը քաղաքականությունից հեռանում են, իսկ ինչո՞վ են զբաղվելու. «Ժամանակ»
«Ժամանակ» թերթը գրում է. ««Համախմբում» կուսակցության նախագահ Վարդան Օսկանյանը հեռանում է քաղաքականությունից:
Ամենայն հավանականությամբ՝ Օսկանյանը կսկսի դասավանդել ԱՄՆ Թավթսի համալսարանի Ֆլետչերի իրավունքի և դիվանագիտության դպրոցում, որի հետ նա ունի սերտ հարաբերություններ։ Հենց Օսկանյանն է սկիզբ դրել այս համալսարանի և ՀՀ ԱԳՆ-ի միջև սերտ համագործակցության սկիզբը՝ Տավիտյան հիմնադրամի ակտիվ մասնակցությամբ։
Ակտիվ քաղաքականությունից, ՕՐՕ դաշինքից և «Ժառանգություն» կուսակցության վարչության նախագահի պաշտոնից ու Հայաստանից հեռանում է նաև Րաֆֆի Հովհաննիսյանը:
Նա առայժմ կզբաղվի իր առողջական վիճակի կայունացմամբ, որից հետո կարող է վերսկսել համագործակցել իր կողմից ստեղծված Ամերիկայի փաստաբանների միության հետ»»։
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]