Էլինա Դանիելյանը և Մարիա Գևորգյանը հաղթանակ տարան Եվրոպայի առաջնությունում
Էլինա Դանիելյանը և Մարիա Գևորգյանը հաղթանակ տոնեցին Եվրոպայի շախմատի կանանց անհատական առաջնության 2-րդ տուրում
Ռիգայում կայացան Եվրոպայի շախմատի կանանց անհատական առաջնության 2-րդ տուրի պարտիաները: Էլինա Դանիելյանը և Մարիա Գևորգյանը ուժեղ գտնվեցին իրենց մրցակիցներից, իսկ Լիլիթ Մկրտչյանն ու Լիլիթ Գալոյանը իրենց պարտիաներն ավարտեցին ոչ-ոքի արդյունքով:
2 տուրից հետո առանց միավորների կորստի են ընթանում 12 շախմատիստուհի: Էլինա Դանիելյանը և Լիլիթ Գալոյանը վաստակել են 1.5-ական, իսկ Լիլիթ Մկրտչյանն ու Մարիա Գևորգյանը` 1-ական միավոր:
Այսօր տեղի կունենա մրցաշարի 3-րդ տուրը: