ԱՄՆ Օրանժ շրջանը ապրիլի 24-ը հռչակել է Հայոց ցեղասպանության հիշատակի օր
ԱՄՆ Կալիֆորնիա նահանգի Օրանժ շրջանը (Օրանժ քաունթի) ապրիլի 24-ը հռչակել է որպես Հայոց ցեղսպանությա հիշատակի օր։ Այս մասին հայտնում է Asbarez-ը։
Շրջանի խորհրդի նիստ մեկնարկին իր ելույթի ժամանակ Միշել Սթիլը հիշեցրել է, որ այս տարի լրանում է Հայոց ցեղասպանության 102-րդ տարելիցը։
«Ոչ միայն հայերը կոտորվեցին իրենց պատմական հողի վրա, այլ նաև նրանց ողջ ունեցվածքը թալանվեց»,-նշել է Սթիլը՝ հավելելով, որ Օրանժ քաունթին շարունակում է հարգել ցեղասպանության բոլոր անմեղ զոհերի հիշատակը և որ ոչ ոք չի մոռացվել և այն այլևս չի կրկնվի։
Նիստին ներկա է են եղել նաև հայ համայնքի ներկայացուցիչները, իսկ Հայ դատի հանձնախմբի Օրանժ Քաունթիի ղեկավար Անահիտ Առաքելյանը իր երախտագիտությունը հայտնեց Միշել Սթիլին և Օրանժի ողջ ղեկավարությանը։