Այդ բարբարոսության հեղինակները կրելու են օրենքով սահմանված պատասխանատվություն. Սերժ Սարգսյանն արձագանքել է Դավիթաշենում ապօրինի ծառահատմանը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
ՀՀ նախագահի մամուլի խոսնակ Վլադիմիր Հակոբյանն «Արմենպրես»-ի խնդրանքով ներկայացրել է նախագահ Սերժ Սարգսյանի վերաբերմունքը Երևանի Դավիթաշեն վարչական շրջանում ապօրինի ծառահատման դեպքին:
[b]Հարց[/b]. Ինչպե՞ս է ՀՀ Նախագահը վերաբերվում Դավիթաշենում ապօրինի ծառահատման դեպքին:
[b]Պատասխան[/b]. Նախագահը վստահ է, որ բոլոր պատկան մարմիններն իրենց պարտականությունները կատարելու են պատշաճ կերպով և այդ բարբարոսության հեղինակները կրելու են օրենքով սահմանված պատասխանատվություն:
Ինչպես ավելի վաղ [url=https://shamshyan.com/hy/article/2017/04/10/1064024/]հայտնել[/url] էր ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, երեկ՝ ապրիլի 10-ին, ոստիկանության Մաշտոցի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի աշխատակիցները Դավիթաշենի 36/2 հասցեի մոտից ոստիկանության Մաշտոցի բաժին էին բերման ենթարկել 51-ամյա Ալեքսան Սամսոնյանին։
Վերջինս կասկածվում է Դավիթաշեն վարչական շրջանի 1-ին թաղամասի Աղաբաբյան փողոցում՝ «Դելֆին» մարզադպրոցի դիմաց, 23 հաստաբուն բարդի հատելու մեջ։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Ա. Սամսոնյանը «Սամսոն Սամսոնյան» ՍՊԸ-ի տնօրենն է։
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի