3316 դիտում
09:47 11-04-2017
Երևանի ավագանու մանդատները կբաշխվեն երեք ուժերի միջև՝ համամասնորեն. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Երևանի ավագանու ընտրություններում հետաքրքիր իրավիճակ է ստեղծվել. առաջադրվել է ընդամենը երեք ուժ` ՀՀԿ-ն, «Ելք» դաշինքը և ընդամենը մի քանի օր առաջ պետական գրանցում ստացած «Երկիր ծիրանի» կուսակցությունը, որ ձևավորել է Զարուհի Փոստանջյանը:
Իսկ ահա խորհրդարանական ընտրություններում անցողիկ շեմը հաղթահարած ԲՀԿ-ն ու ՀՅԴ-ն, յուրաքանչյուրն իր պատճառաբանությամբ, չեն մասնակցում ընտրություններին: Այս ընտրություններին չեն մասնակցում նաև ԱԺ ընտրությունների արդյունքում խորհրդարանից դուրս մնացած ուժերը` ՀԱԿ-ը, ՕՐՕ դաշինքը, ՕԵԿ-ը:
Ու հիմա, ըստ ԸՕ 141 հոդվածի, եթե ընտրություններին մասնակցում է 3 ուժ, ապա չի գործի կուսակցության դեպքում անցողիկ 6, դաշինքի դեպքում` 8 տոկոսի շեմը, և մանդատների բաշխումը տեղի կունենա այդ երեք ուժերի միջև՝ նրանցից յուրաքանչյուրին կողմ քվեարկված քվեաթերթիկների թվին համամասնորեն: Այսինքն` այսօր արդեն կարող ենք ասել, որ Երևանի ավագանիի կազմում կլինեն մասնակից 3 ուժերի ներկայացուցիչներ, թե ով կհաղթի և քաղաքապետ կնշանակի, կորոշի երևանցին»։
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]
Նմանատիպ նյութեր
36149 դիտում
13:10 03-04-2017
Ինչպես կբաշխվեն ԱԺ պատգամավորի մանդատները խորհրդարան անցած կուսակցությունների միջև
2735 դիտում
12:25 19-03-2019
Երևանի ավագանու «Իմ քայլը» դաշինքի 2 անդամներ մանդատները վայր են դրել
Այս բաժնից
1252 դիտում
07:36 21-12-2024
Արևմտյան «ժողովրդավարության» դեմքը՝ «յուրային-օտար». «Փաստ»
2323 դիտում
08:51 19-12-2024
Նոր պաշտոն՝ ո՞ր «արժանիքների» համար. «Փաստ»