2776 դիտում
19:27 10-04-2017
ՀՀ սփյուռքի և ՀՀ կրթության և գիտության նախարարները ստորագրեցին համատեղ հրաման
Ապրիլի 10-ին Սփյուռքի նախարարությունում ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը և ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը ստորագրեցին համատեղ հրաման՝ Սփյուռքի կրթական խնդիրների լուծմանն աջակցելու վերաբերյալ:
Ծրագրով նախատեսված միջոցառումների կատարումը համակարգելու նպատակով գործելու է համակարգող հանձնաժողով:
ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը նշեց. «Ի կատարումն ՀՀ Վարչապետ Կարեն Կարապետյանի հանձնարարականի՝ մենք կազմեցինք և ստորագրեցինք Սփյուռքի կրթական խնդիրների լուծմանն աջակցության համատեղ միջոցառումների ծրագիրը հաստատելու և համակարգող հանձնաժողով ստեղծելու մասին այս համատեղ հրամանը, որը մեզ հնարավորություն կտա առավել արդյունավետ համատեղ ծրագրեր իրականացնել»:
Կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը կարևորեց նախարար Հրանուշ Հակոբյանի նախաձեռնությունը՝ նշելով. «Այս հրամանը ենթադրում է հստակ գործողությունների ծրագիր, և այսպիսի ձևաչափով ավելի լավ կհամակարգվեն աշխատանքները»:
Սփյուռքի նախարարը շնորհակալություն հայտնեց Կրթության և գիտության նախարարին՝ համագործակցելու պատրաստակամության համար և հավելեց, որ 2017թ. սեպտեմբերին տեղի կունենա Հայաստան-Սփյուռք 6-րդ համաժողովը, որտեղ կքննարկվեն նաև Սփյուռքում մայրենիի պահպանությանը վերաբերող խնդիրներ:
«Այստեղ ևս Սփյուռքի և Կրթության և գիտության նախարարությունները կարող են աջակցել միմյանց՝ լավագույն մասնագետներին հրավիրելու, թեմաները ճշգրիտ ընտրելու և բազմաթիվ այլ հարցերում», - նշեց Սփյուռքի նախարարը:
Նմանատիպ նյութեր
19018 դիտում
15:29 02-05-2016
ՀՀ Կրթության և գիտության նախարարը նոր հրաման է ստորագրել
7737 դիտում
16:38 25-08-2016
ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը հրաման է ստորագրել
8421 դիտում
20:32 04-10-2014
ՀՀ Կրթության և գիտության և ՀՀ Պաշտպանության նախարարները Ուսուցչի տոնին կատարեցին իրենց «միսիան». ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այս բաժնից
661 դիտում
18:30 22-01-2025
Վարչապետն ընդունել է ՄԱԿ-ի մշտական համակարգողին
664 դիտում
18:18 22-01-2025
ՏԿԵ նախարարն ընդունել է Հայաստանում ՄԱԿ Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության գրասենյակի ներկայացուցչին
517 դիտում
18:06 22-01-2025
Տիգրան Գալստյանը հանդիպել է Ռումինիայի Սենատի արտաքին քաղաքականության հանձնաժողովի նախագահի հետ