39021 դիտում
10:20 10-04-2017
Դեռ կպահանջեմ պատասխան... Տիգրան Արզաքանցյանն արձագանքել է Գավառի քաղաքապետ Գուրգեն Մարտիրոսյանին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այն, որ ընտրություններից հետո որոշ ՀՀԿ-ականների միջև ձևավորվեցին բարդ հարաբերություններ, թերևս գաղտնիք չէ, քանզի ի սկզբանե կար մտավախություն՝ մեկը մյուսի ձայները յուրացնելու փորձերի անխուսափելիության առումով: Ուստի, նման թեմաների ակտիվ շրջանառությունը, որքան էլ զարմանալի չէր, այնուամենայնիվ, լրագրողական հանրությունն իր հայացքները սևեռեց այս ընթացքում ծագած հակասություններին՝ պարզելու դրանց իրական պատճառները:
Վերջին աղմկահարույց թեման Արզաքանցյան-Մարտիրոսյան «սառը պատերազմի» շրջանակում էր: Բանն այն է, որ ընդամենը օրեր առաջ ժողովրդի ընտրյալի կարգավիճակում հայտնվելու ցանկություն ունեցող գործարար, բարերար, քաղաքական ու հասարակական գործիչ, նախկին պատգամավոր Տիգրան Արզաքանցյանը զանգվածային լրատվամիջոցների հետ զրույցում իրեն թույլ է տվել ասել, թե գավառցին «ցիգան է», որին ի պատասխան՝ ստացել է կոպիտ արտահայտություն Գավառի քաղաքապետից, թե «Արզաքանցյանը ղալաթ է արել»:
[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի թղթակիցը շտապեց պարզելու իրողությունը: Գավառի քաղաքապետ Գուրգեն Մարտիրոսյանը բազմաթիվ զանգերին դժվարությամբ պատասխանեց. «Ես հիմա նեղ տեղում եմ, կզանգեմ ազատվելուն պես»:
Բայց, իհարկե այդպես էլ չազատվեց։ Փոխարենը շաբաթ ուշ երեկոյան իրեն զանգերին անբովանդակ պատասխանեց իր ենթակա աշխատակիցը, համենայնդեպս, ներկայացավ այդպես:
Մեր համառության արդյունքում մեծ դժվարությամբ նաև կապ հաստատեցինք իրադարձության մյուս կողմի պատասխանատու Տիգրան Արզաքանցյանի հետ: Այն հարցին, թե ինչո՞ւ է իր ժողովրդին անվանել «ցիգան», նա պատասխանեց. «Թե ում եմ նկատի ունեցել՝ ասելով այդ բառը, հստակ գիտեն դրա հասցեատերերը՝ նրանք, ովքեր իրենց կամքով համառորեն ինձ հավատացնում էին, թե իրենց քվեն ինձ են վստահում, բայց միևնույն ժամանակ մի քանի տեղից օգնություններ են ստացել ու ընտրել՝ միանգամայն այլ մտավախություններից ելնելով: Եթե մարդիկ ընտրեին ըստ բարոյական օգնության և հուսալի ապագայի սկզբունքների, ապա միայն իմ բարեգործական հիմնադրամից մշտական աջակցություն ստացողների թիվը կապահովեր անվիճելի հաղթանակ: Բանն այն չէ, որ ես քիչ ձայն եմ ստացել, ամենևին, ես հավաքել եմ առավելագույն քանակ, բայց ոչ իմ ակնկալածը: Հարցրեք յուրաքանչյուր գավառցու, թե ինչպես եմ ես վերաբերվել և վերաբերվում իմ հայրենակիցներին: Ես միշտ հպարտ եմ եղել, որ գավառցի եմ՝ Գավառի պատվավոր քաղաքացի եմ, սիրում և հարգում եմ իմ ազնիվ ու թասիբով համերկրացիներին և այդպես լինելու է միշտ՝ անկախ ամենից: Ինչ վերաբերում է քաղաքապետի արտահայտությանը՝ իմ հասցեին, ապա ես դեռ նրանից այդ առումով պատասխան կպահանջեմ»:
Լրագրողի իմ աշխատանքն առավելագույնս անաչառ կազմակերպելու համար հարցազրույցի նպատակով գնացի և շրջեցի Գավառում: Նախ ասեմ, որ զարմացրեց փողոցների, ճանապարհների անմխիթարությունը: Հետո պարզվեց, որ դրանից զարմանում է նաև տեղի բնակչությունը։
«Ինձ համար, իմ շրջապատի համար այդպես էլ առեղծված մնաց, թե ինչպես է այս քաղաքապետն այսքան ժամանակ մնում իր պաշտոնին, երբ այսքան տարվա մեջ ոչ մի հարց չի լուծել. ո՛չ քայլելու տեղ ունենք, ո՛չ փոսերն են լցվում, ո՛չ զարգացում կա, միայն թատրոնի շենքի հարևանությամբ առևտրի կրպակներ են ավելանում, այն էլ՝ ի նպաստ իր ծանոթների»,-այսպես արտահայտվեց հասուն տարիքի մի տղամարդ։ Նա չներկայացավ հրապարակվելու և խուսափելու համար գործող իշխանության հետ հնարավոր խնդիրներից:
«Փոքր քաղաք է, միմյանց ճանաչում ենք, Երևանից չլինեիք, գուցե և ոչինչ չասեի»,-ասաց նա:
«Իսկ ճանաչո՞ւմ եք, արդյոք, ոմն Տիգրան Արզաքանցյանի, եթե այո, ապա ի՞նչ կարծիք է շրջանառվում նրա մասին» հարցին պատասխանեց. «Գիտեմ, որ նրա անունով շատ վաղուց բարեգործական հիմնադրամ է գործում, ամեն տարի բոլոր առիթներին ամենատարբեր մարդիկ զանազան օգնություններ են ստանում մինչև օրս: Այս տարի ընտրություններին իր թեկնածությունն առաջադրել էր, բայց զարմանալի է, երբ ասեցին, որ քիչ ձայներ է հավաքել, ախր շատ հայտնի է իր օգնություններով»:
Մյուս հարցվողների պատասխանները գրեթե նույնն էին, ավելի հասունները շատ լավ ճանաչում ու լավ էին արձագանքում Արզաքանցյանի հասցեին՝ ափսոսանք հայտնելով, որ ընտրություններում ձայները քիչ էին, քանզի այդպես իրենց Գավառի մասին մտածող ևս մեկ մարդով պակաս եղավ օրենսդիրում: Չէ՞ որ նույնիսկ որևէ պաշտոն չգրավելով՝ նա հոգացել է և՛ մարդկանց, և՛ քաղաքի մասին։ Այս օրերին լուսավորել է եկեղեցու և թատրոնի շենքերն ու տարածքները, ասֆալտապատել է քաղաքի մուտքային գլխավոր ու Նորատուս գնացող ճանապարհները և այլն: Հարցվող ավելի երիտասարդ սերնդի ներկայացուցիչները առավել լավ ճանաչում էին քաղաքապետ Մարտիրոսյանին, բայց ահա, ի զարմանս ինձ՝ ոչ հաճելի արձագանքներով նրա անգործության մասին բուն աշխատանքային ոլորտում և ակտիվ ու բազմակողմանի աշխատանքների մասին միևնույն ժամանակ և՛ «Բարգավաճ»-ի, և՛ ՀՀԿ-ականնների, և՛ «ՄԱԿ» կուսակցության համար և այլն:
Ինչևէ, լրագրողի բուն աշխատանքը փաստերն արձանագրելն ու հանրությանը ներկայացնելն է, եզրակացությունները թողնում ենք ձեզ, իսկ նյութին կից ներկայացվող ֆոտոշարքը տեսանելիորեն փաստում է այսօրվա Գավառում տիրող իրական իրավիճակի մասին է, որն ավելի քան վառ ներկայացնում է գործող քաղաքապետի աշխատանքի աստիճանը: Ավելին, այն հիմք կդառնա 5 տարի անց գնահատելու համար գավառցու, գեղարքունիքցու նորընտրյալների բարեխղճությունն իրենց անմիջական պարտականությունների կատարման գործում:
[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color][b]-ը պատրաստ է՝ ներկայացնելու հակառակ կողմի տեսակետը[/b]
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 18+
18+
Նմանատիպ նյութեր
9325 դիտում
17:18 10-06-2021
ԿԸՀ–ն մերժեց. Տիգրան Արզաքանցյանն ընտրական ցուցակում չի լինի