211652_close_icon
views-count47253 դիտում article-date 18:39 08-04-2017

Խոշոր հրդեհ Արմավիրի մարզում. մարդատար «Գազելը» վերածվել է մոխրակույտի, բժիշկները պայքարում են վարորդի և ուղևորի կյանքի համար. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր` ապրիլի 8-ին, խոշոր հրդեհ է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 15:00-ին սահմաններում Սարդարապատ-Արաքս ավտոճանապարհի 4-րդ կմ հատվածում, դեռևս անհայտ պայմաններում, հրդեհ է բռնկվել 23-ամյա Գևորգ Արեյանին պատկանող «Գազել» մակնիշի 34 TD 325 համարանիշի ավտոմեքենայում: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հրդեհի վայր է ժամանել Արմավիրի թիվ 27 հրշեջ-փրկարարական ջոկատը: Հրշեջներն ու փրկարարները մարել են ավտոմեքենայում առաջացած հրդեհը, սակայն ավտոմեքենան ամբողջովին վերածվել է մոխրակույտի: Հրդեհի հետևանքով վարորդ Գ. Արեյանն ու նրա ուղևոր` 23-ամյա Հարություն Բեյբությանը տեղափոխվել են Արմավիրի բժշկական կենտրոն, որտեղից ֆոտոլրագրողին հայտնել են, որ Հ. Բեյբությանը գնահատվում է միջին ծանրության, իսկ Գ. Արեյանը` ծանր կայուն վիճակում: Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 1-ին դասակի աշխատակիցները` վաշտի հրամանատար Տիգրան Գրիգորյանի, դասակի հրամանատար` Մարլեն Գրիգորյանի գլխավորությամբ: Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ օպերատիվ են գործել Արմավիրի բժիշկները: Վթարի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Արսեն Հարությունյանը տեղեկությունը փոխանցել է ոստիկանության Արմավիրի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը: Թե ինչն է եղել հրդեհի պատճառը, պարզված կլինի մի քանի փորձաքննությունների արդյունքներ պատրաստ լինելուց հետո: Լուսանկարները` Կարեն Գրիգորյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 22+
22+

Նմանատիպ նյութեր