1983 դիտում
14:48 01-06-2014
Երևանի քաղաքապետարանի աշխատակիցներն այցելել են «Շենգավիթ» ծննդատուն և հանձնել են նվերներ. ֆոտոշարք
Երեխաների իրավունքների պաշտպանության միջազգային օրվա՝ հունիսի 1-ի առթիվ Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ընտանիքի, կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության բաժնի պետը, աշխատակազմի առողջապահության վարչության պետի տեղակալի և բաժնի մի խումբ աշխատակիցների հետ այցելել են «Շենգավիթ» ծննդատուն՝ հունիսի 1-ին ծնված երեխաների մայրերին շնորհավորելու և նրանց հանձներու Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ պատրաստած նվերները։
Այնուհետ Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ընտանիքի, կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության բաժնի աշխատակիցները այցելել են Մարի Իզմիրլյանի անվան մասնագիտացված մանկատուն՝ սաներին հանձնելու օրվա նվերները։
«Այսօր մայրաքաղաքում բազմաթիվ մանկական միջոցառումներ են անցկացվում և հատկապես առանձնահատուկ խնամքի կարիք ունեցող երեխաները Երեխաների իրավունքների պաշտպանության միջազգային օրվա միջոցառումներին պետք է անմասն չմնան։ Երևանի քաղաքապետի հանձնարարությամբ այս երեխաների համար ոչ միայն նվերներ ենք պատրաստել, այլ նաև տոնական միջոցառում. այսօր նրանք տիկնիկային ներկայացում էլ են դիտելու»,- նշել է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ընտանիքի, կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության բաժնի պետ Իդա Խաչատրյանը։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 4+
4+
Նմանատիպ նյութեր
17427 դիտում
21:44 07-04-2017
Ալավերդու քաղաքապետը անակնկալ այցելեց Ալավերդու ծննդատուն. նա նվերներ հանձնեց ծննդկաններին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այս բաժնից
814 դիտում
18:31 30-01-2025
Ժաննա Անդրեասյանը հանդիպել է կամավոր ատեստավորումը հաղթահարած ուսուցիչների հետ
427 դիտում
18:18 30-01-2025
էկոնոմիկայի նախարարի տեղակալն ընդունել է Զարգացման ֆրանսիական գործակալության պատվիրակությանը
580 դիտում
18:06 30-01-2025
Հայաստանի և Լիտվայի ԱԳ նախարարությունների միջև տեղի են ունեցել քաղաքական խորհրդակցություններ