7-ամյա հայտնի հայ փոքրիկը կրկին ապշեցրել է ռուսական հեռուստաալիքի հանդիսատեսին` այս անգամ արտասանելով «Եվգենի Օնեգին»-ը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Տաղանդավոր, երաժշտական ու մի քանի լեզուների հմտություններով օժտված, շեքսպիրյան գիտելիքներով և «Համլետի» անգլերեն արտասանությամբ հայտնի 7-ամյա Ալեքսանդր Բեյլերյանն այս անգամ ապշեցրել է ռուսական հեռուստաալիքի «Пусть говорят» թոքշոուի հանդիսատեսին` արտասանելով հայտնի «Եվգենի Օնեգին»-ը:
Հիշեցնենք, որ [url=https://shamshyan.com/hy/article/2016/12/05/103211/]Ալեքսանդր Բեյլերյանը մասնակցում էր[/url] ռուսական առաջին ալիքի «Лучше всех» հաղորդմանը, որից հետո էլ նա հայտնի դարձավ՝ արժանանալով շատերի հիացմունքին: