Ընտրատեղամասում կոտրել են քաղաքացու հեռախոսը, ոստիկանությունում նյութեր են նախապատրաստվում
Այսօր՝ ապրիլի 2-ին, համացանցում զետեղված հրապարակումներից մեկի համաձայն՝ Դավիթաշենի 5/17 ընտրատեղամասում միջադեպ է եղել. կոտրել են քաղաքացու հեռախոսը:
Տուժողը դիմել է ոստիկանություն և հայտնել, որ իրեն անհայտ անձը իր հեռախոսը կոտրել է:
Հաղորդումն ընդունվել է: Հանգամանքները պարզվում են:
Փաստի առթիվ ոստիկանության Դավիթաշենի բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում:
[b]
ՀՀ ոստիկանություն[/b]