ԱՄՆ-ում վախճանվել է «Փոփ-արթ»-ի հայտնի ներկայացուցիչ Ջեյմս Ռոզենկվիստը
Նյու Յորքում 84 տարեկանում մահացել է Փոփ-արթի ամենավառ ներկայացուցիչներից մեկը` ամերիկացի նկարիչ Ջեյմս Ռոզենկվիստը: Այս մասին գրում է New York Times-ը:
Ինչպես հայտնել է նրա կինը՝ Միմի Թոմփսոնը` նկարիչը մահացել է ուրբաթ օրը, իր տանը, երկատարատեւ հիվանդությունից հետո:
Ջեյմս Ալբերթ Ռոզենկվիստը ծնվել է ԱՄՆ Հյուսիսային Դակոտա նահանգի Գրանդ Ֆորքս քաղաքում, 1933-ին: Արվեստի ոլորտում գիտական կոչում ստանալուց հետո Ռոզենկվիստը ֆիլմերի, ալկոհոլային և ոչ ալկոհոլային ըմպելիքների համար գովազդային պաստառներ է ստեղծել:
Ռոզենքվիստի աշխատանքները ցուցադրվել են Եվրոպայի և ԱՄՆ-ի հեղինակավոր թանգարանների անհատական ցուցահանդեսներում: