Ապրիլի 2-ին ՄԻՊ աշխատակազմը կաշխատի շուրջօրյա ռեժիմով. գործում է թեժ գիծ
Ազգային ժողովի ընտրությունների օրը` 2017 թվականի ապրիլի 2-ին, Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը կգործի շուրջօրյա ռեժիմով: Վաղ առավոտից աշխատանքային խմբեր կաշխատեն Սյունիքի, Գեղարքունիքի, Լոռու և Շիրակի մարզերում, ինչպես նաև Երևան քաղաքում: Այս մասին հայտնում են Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմից։
Նույն սկզբունքով կաշխատի նաև Արագ արձագանքման ստորաբաժանումը:
Ընտրական իրավունքների խախտումների վերաբերյալ տեղեկությունները Պաշտպանի աշխատակազմ կարող են հասցեագրվել նաև հեռախոսազանգերի միջոցով: ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում գործում է շուրջօրյա թեժ գիծ` 116 և (096) 116100 հեռախոսահամարներով: