Ապրիլյան պատերազմի զոհերի հիշատակը հարգեցին եռասերունդ Երկրապահ կամավորականների միության անդամները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Եռասերունդ Երկրապահ կամավորականների միությունը Եռաբլուրում հարգանքի տուրք մատուցեց Ապրիլյան պատերազմի զոհերի հիշատակին:
Երեք սերունդների երկրապահները ծաղիկներ խոնարհեցին ապրիլյան պատերազմի զոհերի, ինչպես նաեւ՝ Եռաբլուրում հանգչող բոլոր քաջերի շիրիմների առաջ:
Ավագ սերնդի երկրապահները, երիտասարդ եւ պատանի երկրապահները հավաստիացնում էին, որ միշտ պատրաստ են կանգնել առաջնագծում՝ դիրքապահ հայ զինվորի կողքին:
Լուսանկարները՝ Սարգիս Գրիգորյանի