211652_close_icon
views-count2402 դիտում article-date 17:48 30-03-2017

Մրցում են Երևան քաղաքի պատանի հրշեջ-փրկարարները

«Նաիրիտ գործարան» ՓԲԸ պահպանության հատուկ հրշեջ ջոկատում կայացավ պատանի հրշեջ փրկարարների Երևան քաղաքի առաջնությունը, որին մասնակցում էին մայրաքաղաքի Ավան, Աջափնյակ, Էրեբունի, Կենտրոն, Մալաթիա-Սեբաստիա, Շենգավիթ և Արաբկիր վարչական շրջանների դպրոցների 9 թիմեր, ինչպես նաև՝ Համալիր մարզաձևերի մանկապատանեական մարզադպրոց ՀՈԱԿ-ից: Մասնակիցներին ողջունեց և հաջողություն մաղթեց ՀՀ ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության պետ, փ/ծ գեներալ-մայոր Ներսես Նազարյանը: Հրշեջ-փրկարարական թիմերը մրցում էին հետևյալ մարզաձևերում.  Վազք 100 մ (տղաներ)  Վազք 60 մ (աղջիկներ)  Մարտական հագուստի հագնում  Ձգում կախ դրությունից (տղաներ)  Հրում հատակից (աղջիկներ)  Վազք 500 մ (տղաներ և աղջիկներ)  Փոխանցումավազք 4x100 մ: Պատանի հրշեջ-փրկարարների Երևան քաղաքի առաջնության հաղթող ճանաչվեց Ավան վարչական շրջանի N 180 դպրոցի թիմը, 2-րդ տեղ՝ Շենգավիթ վարչական շրջանի դպրոցների հավաքական թիմը, 3-րդ տեղ՝ Աջափնյակ վարչական շրջանի N 195 դպրոցի թիմը: Երևան քաղաքի պատանի հրշեջ-փրկարարների առաջնության առաջին երեք տեղեր զբաղեցրած թիմերը հնարավորություն ստացան մասնակցել ապրիլին կայանալիք Պատանի հրշեջ-փրկարարների հանրապետական մարզական առաջնությանը: Մանկապատանեկան մրցաշարն անցկացվում է արտակարգ իրավիճակներում կողմնորոշվելու, գործնական գիտելիքներ ստանալու, առողջ ապրելակերպի, երիտասարդ սերնդի ֆիզիկական և հոգեբանական զարգացման նպատակով:

Նմանատիպ նյութեր