1437 դիտում
20:35 26-11-2015
Տեղի է ունեցել Արցախի Ազգային ժողովի հերթական լիագումար նիստը
Աշոտ Ղուլյանի նախագահությամբ նոյեմբերի 26-ին տեղի է ունեցել Արցախի Հանրապետության 6-րդ գումարման Ազգային ժողովի 2-րդ նստաշրջանի հերթական լիագումար նիստը:
Անցնելով օրենսդրական նախաձեռնությունների քննարկմանը` խորհրդարանը ընդունել է «Փաստաբանության մասին» ԼՂՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Աշխատանքի պետական տեսչության մասին» ԼՂՀ օրենքն ուժը կորցրած ճանաչելու մասին», «Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման եւ անցկացման մասին» ԼՂՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Քաղաքացիական ծառայության մասին» ԼՂՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ԼՂՀ օրենքները, «Լիցենզավորման մասին» ԼՂՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Պետական տուրքի մասին» ԼՂՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» ԼՂՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» եւ «Նախնական մասնագիտական (արհեստագործական) եւ միջին մասնագիտական կրթության մասին» ԼՂՀ օրենքում լրացումներ կատարելու մասին, «Շահութահարկի մասին» ԼՂՀ օրենքում լրացում կատարելու մասին» ԼՂՀ օրենքների փաթեթները, առաջին ընթերցմամբ` «Անասնաբուժության մասին» ԼՂՀ օրենքը:
Նիստի օրակարգում ներառված «Տեղական ինքնակառավարման մասին» ԼՂՀ օրենքում լրացում կատարելու մասին» ԼՂՀ օրենքի նախագիծը խորհրդարանի կողմից հավանության չարժանացավ (13 դեմ, 10 կողմ եւ 6 ձեռնպահ):
Ազգային ժողովն ի գիտություն է ընդունել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության 2015 թվականի ինն ամսվա պետական բյուջեի կատարման տեղեկատվությունը, որը ներկայացրել է ֆինանսների նախարար Ս. Թեւոսյանը:
Օրենսդիր-գործադիր հարցուպատասխանի ընթացքում պատգամավորների կողմից կառավարության ներկայացուցիչներին են ուղղվել գյուղատնտեսության, առողջապահության, քաղաքաշինության, կրթության, դատական համակարգին, արտաքին հարաբերություններին եւ հանրապետության կենսագործունեության այլ ոլորտներին վերաբերող մի շարք հարցեր:
Լիագումար նիստի ավարտին հրապարակվել են պատգամավոր Հ. Խանումյանի հայտարարությունը եւ Ազգային ժողովի պատգամավորների` «Հեռուստամարաթոն- 2015»-ի առթիվ համայն հայությանն ուղղված դիմումը (կցվում է), որը ներկայացրել է արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Ա.. Մխիթարյանը:
Խորհրդարանի ղեկավարը կարեւորելով համահայկական դրամահավաքին յուրաքանչյուրի մասնակցությունը` նշել է, որ ԼՂՀ Ազգային ժողովի պատգամավորներն ու աշխատակազմն արդեն իսկ հանգանակել են 1մլն 140հազար ՀՀ դրամ:
Նմանատիպ նյութեր
3017 դիտում
16:19 30-03-2017
Տեղի է ունեցել Արցախի Ազգային ժողովի հերթական լիագումար նիստը. խորհրդարանը մի շարք օրենքներ է ընդունել
3787 դիտում
18:56 11-05-2017
Տեղի է ունեցել Արցախի Հանրապետության Ազգային ժողովի հերթական լիագումար նիստը
3779 դիտում
17:45 24-03-2016
Տեղի է ունեցել ԼՂՀ Ազգային ժողովի հերթական լիագումար նիստը
Այս բաժնից
745 դիտում
15:15 28-01-2025
Սերբիայի վարչապետը հրաժարական է տվել
871 դիտում
23:30 27-01-2025
Թուրքիայի արտգործնախարարը կմեկնի Սաուդյան Արաբիա
1066 դիտում
23:19 27-01-2025
Էրդողանը հանդիպել է Ստամբուլի հայ կաթոլիկ համայնքի հոգևոր առաջնորդի հետ