211652_close_icon
views-count2901 դիտում article-date 10:55 30-03-2017

Անօրինականության դեմ անօրինականությամբ են պայքարում. «Առավոտ»

«Առավոտ» թերթը գրում է. «ՀՀ ԱԺ ապրիլի երկուսի ընտրության քարոզչության համար Հայաստանի Հանրապետության Կենտրոնական ընտրական հանձնաժողովը քարոզչական պաստառներ փակցնելու համար 10 000 և ավելի ընտրող ունեցող համայնքներում անվճար տեղեր է առանձնացրել։ Երևանում 402 տեղ՝ երկուական վահանակով, 410 տեղ էլ մարզերում։ Ոչ բոլոր վահանակներն են ամբողջությամբ լցված։ Չնայած սրան, տարբեր կուսակցությունների ներկայացուցիչներ նախընտրում են իրենց պաստառները փակցնել դրանց համար չնախատեսված վայրերում։ Սա այնքան էլ օրինական չէ, իսկ թեկնածուները խոսում են օրինականության մասին։ Հավանաբար առաջնորդվում են ռուսական «Սեպը սեպով են հանում» ասացվածքով, անօրինականության դեմ անօրինականությամբ են պայքարում»։ [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]

Նմանատիպ նյութեր