Պուտինը նշել է Մերձավոր Արևելքում իրավիճակի կայունացման կարևորագույն պայմանը
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմր Պուտինը Մերձավոր Արևելքում իրավիճակի կայունացման երկարաժամկետ ու կարևորագույն պայման է համարում պաղեստինյան խնդրի լուծումը, հայտնում է Ria Novosti-ն։
«Տարածաշրջանային իրավիճակի կայունացման կարևորագույն պայմանը հնացած պաղեստինյան խնդրի լուծումն է։ Բավականին ակտուալ է այդ առումով Արաբական պետությունների լիգայի Արաբական խաղաղ նախաձեռնությունը, որը լավ նախապայմաններ է ստեղծում պաղեստինյան-իսրայելական բանակցություններում առաջընթաց գրանցելու համար»,-ասել է ՌԴ նախագահը։
Հայտարարությունը Պուտինն արել է համաարաբական բարձր մակարդակի հանդիպման մասնակիցներին ուղղված իր ողջույնի խոսքում՝ հույս հայտնելով, որ Ռուսաստանի ու ԱՊԼ-ի միջև կառուցողական կապերի հետագա ընդլայնումը պատասխանում է ազգերի շահերին, ինչպես նաև նպաստում միջազգային կայունությանն ու անվտանգությանը։