Ճանապարհաշինարարների կողմից կատարված լայնածավալ մաքրման աշխատանքների արդյունքում Կապան-Քաջարան ավտոճանապարհը երկկողմանի երթևեկելի է
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ մարտի 28-ին՝ ժամը 20:00-ի սահմաններում, Կապան-Քաջարան ավտոճանապարհին տեղի էր ունեցել քարաթափում, ճանապարհը միակողմանի փակվել էր:
Ճանապարհաշինարարների կողմից կատարված լայնածավալ մաքրման աշխատանքների արդյունքում ճանապարհը երկկողմանի երթևեկելի է:
[b]ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների
նախարարության լրատվական ծառայություն[/b]