1118 դիտում
16:03 13-12-2014
Մեծածավալ մաքրման աշխատանքների արդյունքում Շիշկերտի ճանապարհը երկկողմանի երթևեկելի է
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 13-ին՝ ժամը 15:00-ի դրությամբ, Մ17 միջպետական ավտոճանապարհից դեպի Շիշկերտ տանող ճանապարհը երկկողմանի երթևեկելի է:
Նշված ճանապարհահատվածում դեկտեմբերի 06-ին փլուզվել էր ճանապարհի հողային պաստառի վերին շեպը: Խոշոր ժայռաբեկորները՝ մոտ 700 խմ ծավալով, երկկողմանի փակել էին ճանապարհը:
Պայթեցման աշխատանքների ավարտից հետո Կապանի ճանապարհաշինական ընկերության աշխատակիցների կողմից շուրջ 3 օր կատարված մաքրման աշխատանքների արդյունքում ճանապարհահատվածը բաց է տրանսպորտային բոլոր միջոցների համար:
Նմանատիպ նյութեր
1530 դիտում
15:30 10-02-2019
Գորիս-Կապան ավտոճանապարհի մաքրման աշխատանքներն ավարտվել են. ավտոճանապարհը երկկողմանի երթևեկելի է
810 դիտում
12:23 14-05-2015
Փլուզման հետևանքները վերացվել են. Գորիսում ճանապարհը երկկողմանի երթևեկելի է
Այս բաժնից
1630 դիտում
21:30 31-01-2025
ՊԵԿ-ը շարունակում է ներկայացնել՝ ինչպես լրացնել եկամուտների տարեկան հայտարարագիրը
1018 դիտում
21:10 31-01-2025
«Սահմանազատման» ավարտին խոցելի Տավուշ ենք ունենալու՝ ծանրացող մարտահրավերներով․ Աբրահամյան
970 դիտում
21:01 31-01-2025
Լիտվայի դեսպանը շնորհավորել է ՀՀ-ում ԵՄ առաքելությանը՝ մանդատի երկարաձգման կապակցությամբ