211652_close_icon
views-count5246 դիտում article-date 21:58 27-03-2017

Ռումինիայում ՀՀ դեսպան Համլետ Գասպարյանը հանդիպել է Ռումինիայի ԱԳ նախարար Թեոդոր Մելեշկանուի հետ

Մարտի 27-ին Ռումինիայում ՀՀ դեսպան Համլետ Գասպարյանը հանդիպեց Ռումինիայի ԱԳ նախարար Թեոդոր Մելեշկանուի հետ: Հանդիպման սկզբում դեսպան Գասպարյանը նախարարին փոխանցեց ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի բարեկամական ողջույնները: Զրույցի ընթացքում երկուստեք պատրաստակամություն հայտնվեց խորացնել կապերը բոլոր հնարավոր ոլորտներում` շեշտը դնելով պաշտոնական փոխշփումների ակտիվացման միջոցով քաղաքական երկխոսության ծավալման, առևտրատնտեսական կապերի ընդլայնման, միջխորհրդարանական կապերի աշխուժացման, գիտակրթական և մշակութային ծրագրերի խթանման, ապակենտրոնացված մակարդակով համագործակցության զարգացման վրա, որոնց համար նպաստավոր պայմաններ կարող է ընձեռել վերջերս նախաստորագրված Հայաստան-ԵՄ շրջանակային համաձայնագիրը: Նախարար Թեոդոր Մելեշկանուն գոհունակությամբ նշեց միջազգային կազմակերպությունների շրջանակներում փոխադարձ աջակցության փաստը, ինչպես նաև ընդծգեց Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության շրջանակներում Հայաստանի հաջողությունները: Նախարար Մելեշկանուն և դեսպան Գասպարյանը քննարկեցին հայ-ռումինական ընթացիկ օրակարգի մի շարք հարցեր: Զրույցի ընթացքում անդրադարձ կատարվեց նաև տարածաշրջանային հակամարտությունների խաղաղ կարգավորման անհրաժեշտությանը, ինչպես նաև մերձավորարևելյան ճգնաժամին և դրա քաղաքական ու հումանիտար հետևանքների հաղթահարմանը:

Նմանատիպ նյութեր