3357 դիտում
11:09 25-03-2017
Տրանսֆերտների ներհոսքն աճել է 21.8 մլն դոլարով կամ շուրջ 35%-ով. «168 ժամ»
«168 ժամ» թերթը գրում է. «2 տարվա անկումային շրջանից հետո բանկային համակարգի միջոցով ֆիզիկական անձանց կողմից Հայաստան ուղարկվող դրամական փոխանցումները (կամ ինչպես ընդունված է ասել՝ տրանսֆերտները) կարծես թե վերականգնման նշաններ են ցույց տալիս։
Այսպես, ՀՀ Կենտրոնական բանկի տվյալներով 2017 թվականին ֆիզիկական անձինք բանկային համակարգի միջոցով Հայաստան են փոխանցել 84 մլն 328 հազար դոլար նախորդ տարվա հունվարի 62 մլն 516 հազար դոլարի դիմաց։
Այսինքն, փոխանցումների ներհոսքն աճել է 21.8 մլն դոլարով կամ շուրջ 35%-ով։
Հիշեցնենք, որ դրամական փոխանցումների ներհոսքը սկսեց նվազել 2014 թվականի վերջից և շարունակվեց 2015, 2016 թվականներին։ Նվազումը պայմանավորված էր նախևառաջ Ռուսաստանի նկատմամբ կիրառված պատժամիջոցներով, նավթի գների անկմամբ և ռուբլու կտրուկ արժեզրկմամբ։
ՌԴ տնտեսական դժվարությունների պատճառով այդ երկրում աշխատող մեր հայրենակիցները ոչ միայն ավելի քիչ գումար էին ուղարկում Հայաստան, այլև նրանց ուղարկած փողը (հիմնականում ռուբլիով) արժեզրկվել էր դոլարային տեսքով ավելի քիչ էր»։
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]
Նմանատիպ նյութեր
2047 դիտում
10:25 18-09-2021
ԱՄՆ-ից Հայաստան տրանսֆերտների զուտ ներհոսքն է ավելացել. «Ժողովուրդ»
3122 դիտում
09:44 01-03-2014
Հունվարի ընթացքում ՀՀ պետական պարտքը աճել է 2.2 միլիոն դոլարով․ 168 ժամ
1778 դիտում
09:15 04-09-2014
Հայաստան փոխանցվող և ՀՀ բյուջեում կշիռ ունեցող տրանսֆերտների ծավալն ամիսներ շարունակ նվազում է. «168 ժամ»
Այս բաժնից
1078 դիտում
07:29 16-11-2024
ԱԺ աշխատակազմը չի տրամադրում Ալեն Սիմոնյանի խուլիգանության մասին տեսանյութերը. «Ժողովուրդ»
1702 դիտում
07:22 16-11-2024
Որ պաշտոնյան առաջինը կլքի իրավապահ համակարգը․ Նիկոլ Փաշինյանը որոշում ունի. «Ժողովուրդ»