Ավարտվեց ընտրություններում տեխնիկական սարքավորումը սպասարկող ԱԻՆ 600 աշխատակիցների ուսուցումը
Մարտի 23-ին ավարտվեց ընտրատեղամասերում տեխնիկական սարքավորումը սպասարկող մասնագետների պատրաստման դասընթացը:
Հանրապետության բոլոր մարզերում և Երևանում կազմակերպվել է ԱԻՆ աշխատակիցների ուսուցում` նպատակ ունենալով ձևավորել տեխնիկական սարքավորումները սպասարկող մասնագետների ռեզերվային խմբեր:
Լոռու և Գեղարքունիքի մարզերում դասընթացներին ներկա էր նաև ՀՀ ԱԻ փոխնախարար Դավիթ Կարապետյանը:
Խոսելով դասընթացների մասին՝ Դ. Կարապետյանը նշեց.
- Այս դասընթացների արդյունքում Արտակարգ իրավիճակների նախարարության 600 աշխատակիցներ ուսուցանվել են` հանրապետության ողջ տարածքում ձևավորելով ռեզերվային խմբեր, որոնք արագ կարձագանքեն ու կապահովեն տեխնիկական սարքերի անխափան աշխատանքը, եթե որևէ ընտրատեղամասում ներգրավման անհրաժեշտություն լինի:
Փոխնախարարը հորդորեց նաև ընտրատեղամասերում պահպանել քաղաքական չեզոքություն և քաղաքացիներին մատուցել որակյալ ծառայություն:
Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից տրամադրված ձեռնարկներով և նմուշ-օրինակով կազմակերպված դասընթացի ավարտից հետո անցկացվում է ստուգարք՝ ուսուցանվողների գիտելիքներն ու հմտությունները գնահատելու համար: