Ստեփանծմինդա -Լարս ավտոճանապարհին առկա է ձնահյուսի վտանգ. Ռուսաստանի կողմից կուտակվել է մոտ 95 բեռնատար ավտոմեքենա
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ մարտի 19-ի ժամը 12.30-ի դրությամբ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ:
Փակ են Վարդենյանց լեռնանցքը և Հ-38 ավտոճանապարhի Բերդ-Ճամբարակ հատվածը:
Դժվարանցանելի են Մ-11 ավտոճանապարհի Սոթք-Քարվաճառ հատվածը:
Տավուշի մարզի Ոսկեպարի ոլորաններում առկա է մերկասառույց:
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է միայն բեռնատարներ ավտոմեքենաների համար:
[color=#CC0000]ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսեթիայի ՃԿԿ-ից ստացված տեղեկատվության համաձայն Ռուսաստանի կողմից կուտակվել է մոտ 95 բեռնատար ավտոմեքենա: Ստեփանծմինդա -Լարս ավտոճանապարհին առկա է ձնահյուսի վտանգ:[/color]