Սի Ծինփինն այսօր հանդիպում է ունեցել Ռեքս Թիլերսոնի հետ. «Սինհուա»
Չինաստանի նախագահ Սի Ծինփինը այսօր Պեկինում հանդիպում է անցկացրել ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնի հետ, որն այցով գտնվում էր Չինաստանում: Հայտնում է [url=http://russian.news.cn/2017-03/19/c_136140243.htm]«Սիհուա»[/url] կայքը:
Սա Ռեքս Թիլերսոնի առաջին այցն է Չինաստան՝ նրա պաշտոնավարման ընթացքում: Նախօրեին նա հանդիպումներ էր ունեցել Չինաստանի պետխորհրդի անդամ Յան Ցզեչիի և արտգործնախարար Վան Յիի հետ:
Սի Ծինփինի և Ռեքս Թիլերսոնի հանդիպման մանրամասների, քննարկված խնդիրների, ինչպես նաև ձեռք բերված պայմանավորվածությունների մասին տեղեկություններ չեն հրապարակվել:
[url=https://shamshyan.com/hy/article/2017/03/18/1061924/]Հիշեցնենք[/url], որ Ռեքս Թիլերսոնը նախօրեին արտգործնախարար Վան Յիի հետ քննարկել է Հյուսիսային Կորեայի կողմից պարբերաբար հնչեցվող միջուկային սպառնալիքների և դրանց համարժեք արձագանքելու անհրաժեշտության հարցերը: