4464 դիտում
16:02 14-03-2017
«Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի համակիրների վրա Ջրառատում զինված հարձակում է եղել. կան վիրավորներ. ՕՐՕ
Այսօր՝ մարտի 14-ին, Արմավիրի մարզի Ջրառատ գյուղում «Հայաստանի Հանրապետական» կուսակցության տեղական կառույցի ներկայացուցիչները զինված հարձակում են գործել «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի համակիրների վրա, ինչի հետևանքով վիրավորներ կան։ Այս մասին հաղորդագրություն է տարածել «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» նախընտրական շտաբը։
Նշենք, որ մարտի 12-ին Ջրառատ գյուղում «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի անցկացրած քարոզարշավից հետո տեղի էր ունեցել վիճաբանության և ծեծկռտուք, որի ժամանակ էլ գեներալ Լևոն Երանոսյանի եղբայրը՝ Լեռնիկ Երանոսյանը, ով ոստիկանության ներքի զորքերի գնդապետ է, իր անձնական «Մակարով» տեսակի ատրճանակից օդ էր կրակել։
Ըստ ՕՐՕ դաշինքի՝ վիճաբանությունը ծագել էր այն բանից հետո, երբ «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի համակիր գյուղացիների հասցեին սպառնալիքներ էր հնչեցրել գործող գյուղապետ, ՀՀԿ ներկայացուցիչ Սամվել Գալստյանը:
Հիշեցնենք, որ Լ. Երանոսյանը 2016 թվականի հուլիսի 29-ին Սարի թաղում տեղի ունեցած դեպքերի գլխավոր «հերոսն» է, ով լուսաձայնային նռնակ էր նետել ցուցարարների ուղղությամբ:
Նմանատիպ նյութեր
6320 դիտում
17:59 17-02-2017
«Օսկանյան- Րաֆֆի- Օհանյան» դաշինքի համապետական ցուցակը հրապարակվել է
3146 դիտում
15:13 25-02-2017
Մեկնարկել է «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի համաժողովը
2843 դիտում
10:49 10-03-2017
ԱՄՆ դեսպանն «անտարբեր» չէ նաև «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի նկատմամբ. «Իրատես»
Այս բաժնից
610 դիտում
13:52 15-01-2025
Վեհափառը հայրապետական այցով մեկնել է ԱՄՆ
1363 դիտում
13:39 15-01-2025
Սպասվում են թույլ և կարճատև տեղումներ, օդի ջերմաստիճանը կբարձրանա