211652_close_icon

Գերմանիայի ֆինանսների նախարարին փոստային փաթեթ են ուղարկել, մեջը՝ պայթուցիկ նյութերի խառնուրդ

views-count2218 դիտում article-date 13:22 16-03-2017
Գերմանիայի ֆինանսների նախարար Վոլֆգանգ Շոյբլեին Հունաստանից «մեծ անակնկալ» է մատուցվել, գրում են գերմանական լրատվամիջոցները։ Պարզվել է, որ փաթեթը նրան է ուղարկել Հունաստանի ընդդիմադիր «Նոր ժողովրդավարություն» կուսակցության փոխնախագահ Գեորգիադիս Ադոնիսը։ Մինչ այն նախարարին հասցնելը, անվտանգության ծառայությունը նկատել է, որ վրան պայթուցիկ նյութի հետքեր կան և անմիջապես կանչել է մասնագետների։ Վերջիններս, բացելով փաթեթը, այնտեղ հայտնաբերել են պայթուցիկ նյութերի խառնուրդ։

Նմանատիպ նյութեր