2190 դիտում
18:11 15-03-2017
Մաղթում ենք, որ Հայաստանն ընտրի կայունության և առաջընթացի ուղին. Վիկտոր Գումինսկի
Ընտրական փոփոխությունները հեղափոխական են և բարձրացնում են ընտրական գործընթացի ժողովրդավարական բնույթը, քաղաքացիների իրավունքները, արդար մրցակցության երաշխիքները և ընդհանուր առմամբ՝ ընտրական գործընթացի ժողովրդավարական մակարդակը: Այս մասին այսօր ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանի հետ ասուլիսի ժամանակ հայտարարեց ապրիլի 2-ին ԱԺ ընտրություններին ԱՊՀ դիտորդական առաքելության ներկայացուցիչ Վիկտոր Գումինսկին:
ԱՊՀ դիտորդական առաքելությանը Երևանում ժամանակավոր գրասենյակ է տրամադրվել: ԱՊՀ դիտորդները կլինեն բոլոր 13 ընտրատարածքներում: Նրանից 20-ը Հայաստանում կլինեն երկարաժամկետ առաքելությամբ:
«Մենք հասկանում ենք, որ այս ընտրությունները Հայաստանի համար հույժ կարևոր են և մաղթում ենք, որ ընտրողների քվեարկության արդյունքում Հայաստանն ընտրի կայունության և առաջընթացի ուղին»,- ասաց Վիկտոր Գումինսկին և հավելեց, որ այսօրվա դրությամբ ԱՊՀ դիտորդները էական խախտումներ չեն արձանագրել:
Հարցին, թե ինչպես կարող մեկնաբանել Ջրառատի միջադեպերը, Վիկտոր Գումինսկին ասաց, որ մեկնաբանության համար պետք է տեղակացված լինել, իրենք տեղեկացված չեն. երեկ են եկել:
Նմանատիպ նյութեր
1480 դիտում
09:30 29-10-2022
Հայաստանն ինքը պետք է որոշի, թե որն է իր առաջընթացի լավագույն ուղին. ԱՄՆ կոնգրեսական. «Ամերիկայի ձայն»
2313 դիտում
16:31 16-07-2020
Առաջընթացի միակ ուղին դինամիկ զարգացում ապահովելն է. կիսամյակային աշխատանքային հաշվետվություններ
Այս բաժնից
883 դիտում
18:40 31-01-2025
Հովիկ Աղազարյանը ներկայացնում է նորաստեղծ կուսակցության կանոնադրությունը
763 դիտում
18:28 31-01-2025
Սաուդյան Արաբիայի արքայազնը հայտնել է Հայաստանում սոցիալական զարգացման ծրագրերի ֆինանսավորման որոշման մասին
664 դիտում
18:04 31-01-2025
էկոնոմիկայի նախարարն ընդունել է Բրյուսելի համաշխարհային համտես-մրցույթի տնօրենին