Մեկնարկել է «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի համաժողովը
Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում մեկնարկել է «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի առաջին համաժողովը։
«Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը նշեց, որ իրենց դաշինքը եզակի է, քանի որ իրենց գիտելիքները մեկտեղ են արել 3 փորձառու պետական գործիչներ։
Ա. Մարտիրոսյանի խոսքով՝ միայն ողջունելի է պատասխանատվության բարձր զգացումը, որով առաջնորդվում ենք Ս. Օհանյանը, Ր. Հովհաննիսյանը և Վ. Օսկանյանը, քանի որ դաշինքը պետք է ապացուցի, որ ունի նպատակասլացություն։