Երևանում անցկացվում է «Օպուս 3» միջազգային երաժշտական փառատոնը
Հայ երիտասարդ կոմպոզիտորների և կատարողների միավորումը և «Արտկոնցեպտ» միջազգային ասոցիացիան փետրվարի 28-ից մարտի 15-ը Երևանում անցկացնում են «Օպուս 3» միջազգային երաժշտական փառատոնը, որը ներառում է 4 համերգ և 7 սեմինար-դասախոսություն:
Փառատոնի գլխավոր աջակիցն է Հայկական Բարեգործական Ընդհանուր Միությունը:
Փառատոնի միջոցառումների զգալի մասը կրում է «Հայ-գերմանական շարք» խորագիրը և նվիրվում են հայ և գերմանացի կոմպոզիտորների ստեղծագործությունների կատարումներին, ունկնդրմանն ու քննարկմանը:
Ծրագրերի հիմնական շեշտը դրված է մի կողմից՝ ժամանակակից կոմպոզիտորների ստեղծագործությունների, մյուս կողմից՝ դասական կամ ռոմանտիկ շրջանի կոմպոզիտորների՝ Հայաստանում ոչ հայտնի ստեղծագործությունների կատարման վրա:
Փառատոնի շրջանակում հնչում են հայաստանյան և համաշխարհային պրեմիերաներ, որոնց թվում են նաև հատուկ փառատոն
ի պատվերով գրված ստեղծագործությունները:
Փառատոնի առանձնահատկություններից մեկն էլ այն է, որ երաժշտության կողքին ընգրկված են նաև այլ արվեստներ՝ լուսանկարչություն, կերպարվեստ, գրականություն: