Անգլիայի Գավաթ. Այսօր կկայանա «Չելսի»-«Մանչեսթեր Յունայթեդ» հանդիպումը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր Անգլիայի գավաթի խաղարկության 1/4 եզրափակիչում Լոնդոնի «Չելսին» սեփական հարկի տակ կընդունի «Մանչեսթեր Յունայթեդին»:
Այս հանդիպման նկատմամբ հետաքրքրությունը չափազանց մեծ է: Հանդիպելու են ԱՊԼ-ի առաջատարն ու անգլիական ամենաամբիցիոզ թիմը, որը արդեն մի քանի ամիս ոչ մի մրցաշարում պարտություն չի կրում: Սակայն մանկունյանցիների համար իրական քննությունը հենց այս խաղն է լինելու, որը ցույց կտա, թե Ժոզե Մոուրինյոյի թիմը ինչ բարձունքներ է պատրաստ նվաճել:
Հանդիպումը կմեկնարկի Երևանի ժամանակով 23:45-ին: