211652_close_icon
views-count47943 դիտում article-date 21:09 12-03-2017

Հայաստանի «Այկիկենդո» կարատեի ֆեդերացիայի 10-րդ փակ առաջնությունը ապացուցեց, որ նրա սաները ապագա առյուծ-զինվորներ են թե իրենց դուխով, թե իրենց զարգացվածությամբ․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր տեղի ունեցավ Հայաստանի Այկիկենդո կարատեի ֆեդերացիայի 10-րդ փակ առաջնությունը։ Մրցաշարի նպատակն էր համալրել հավաքական թիմ, որը կմասնակցի 2017 թ․-ի Կովկասի, Եվրոպայի, Եվրասիայի, աշխարհի և միջազգային առաջնություններին ։ Մասնակցում էին Հանրապետության բոլոր մարզերի և Երևանի տարբեր համայնքների ուժեղագույն մարզիկ-մարզուհիները ։ Բացման արարողության ժամանակ կրտսեր մարզիկները գեղեցիկ ցուցադրական ելույթներով հանդես եկան ։ Պատվավոր հյուրերի շարքում եին գեներալներ, սպորտի վարպետներ և բարձրաստիճան այլ հյուրեր ։ Հիացմունքով էին արտահայտվում պատվավոր հյուրերը մեր մարզիկների ցուցադրած տեխնիկական և մենամարտական աշխատանքի համար ։ Մենամարտերի ավարտից հետո պարգևատրվեցին մրցանակակիր մարզիկները և թիմային հաղթողները ։ Թիմային հաշվարկով 1-ին տեղ գրավեցին Գավառի մասնաճյուղի սաները, մարզի՝չ Արաքս Մարգարյան։ 2-րդ տեղ Ջրվեժի մասնաճյուղի թիմը, մարզիչ՝ Սևակ Մնացականյան։ 3-րդ տեղ Շենգավիթ համայնքի թիմը, մարզիչ՝ Սպարտակ Ծատուրյան ։ Ֆեդերացիայի նախագահ ՝ Դ. Աթանեսյանի խոսքով մրցաշարը համարվում է կայացած, մարզիկների որակները գնալով ավելի է արհեստավարժ դառնում և պատրաստվում են մասնակցել մարտի 19-ին Թբիլիսիում կայանալիք Մուայ Թայ ոճի միջազգային առաջնությանը։ Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 656+
656+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր