18554 դիտում
16:32 09-10-2016
Տեղի ունեցավ Հայաստանի Այկիկենդո կարատեի ֆեդերացիայի 9-րդ բաց առաջնությունը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այսօր՝ հոկտեմբերի 9-ին, Հայաստանի խուլերի միավորման մշակուկույթի և սպորտի պալատի սպորտդահլիճում տեղի ունեցավ Հայաստանի Այկիկենդո կարատեի ֆեդերացիայի 9-րդ բաց առաջնությունը:
Առաջնությանը մասնակցեցին ինչպես Այկիկենդո կարատեի ֆեդերացիայի մոտ 200 մարզիկներ, այնպես էլ կոնտակտային բոլոր մարզաձևերի ներկայացուցիչները: Նաև կային մարզիկներ Վրաստանից:
Ի դեպ՝ որպես բարի ավանդույթ, այսօր ևս մի շարք մարզասերների և ֆեդերացիայի աջակիցների հանդիսավորությամբ շնորհվեցին պատվոգրեր և վերջիններս համալրեցին ֆեդերացիայի շարքերը:
Իր խոսքում Հայաստանի Այկիկենդո կարատեի ֆեդերացիայի նախագահ, Եվրոպայի կրկնակի չեմպիոն, ԿԱՏԱ ձևից աշխարհի չեմպիոն, սև գոտի 5-րդ դան Դավիթ Աթանեսյանը, նշեց, որ մրցաշարը նվիրվում է Էրեբունի-Երևանի 2798 -ամյակին:
Լուսանկարները՝ Սմբատ Պետրոսյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 303+
303+