211652_close_icon

Պարոն Մուկուչյանը չի թողնում՝ ժողովրդի հետ հանդիպեմ. Գագիկ Ծառուկյան․ News.am. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

views-count13316 դիտում article-date 19:30 11-03-2017
«Ծառուկյան» դաշինքի առաջնորդ Գագիկ Ծառուկյանն այսօր՝ մարտի 11–ին Վարդենիսում ընտրողների հետ հանդիպումը ավանդույթի համաձայն սկսեց իր հաջողության պատմությունից։ «Մենք գործունյա մարդ ենք, զրոյական կարգավիճակից այսօր այս աստիճանի հասել ենք մեր աշխատանքով, պետական պաշտոն չեմ ունեցել, որեւիցե մենաշնորհ չկա»,– ասաց նա։ Ծառուկյանը խոսեց երկրի խնդիրներից՝ գործազրկությունից, վարկերից, արտագաղթից, նաեւ թոշակները բարձրացնելու եւ հարկերը նվազեցնել անհրաժեշտությունից։ Նրա խոսքով՝ 2009 թվականից հետո «ամեն օր վատ ա», սակայն հնարավոր է երկրում իրավիճակը փոխել, քանի որ «սաղ–սաղ միլիոնուկես ժողովուրդ ենք մնացել»։ Տնտեսությունն առողջացնելու համար Ծառուկյանը առաջարկում է արտոնություններ տալ փոքր եւ միջին բիզնեսին։ Ամբողջական նյութը՝[url=https://news.am/arm/news/378090.html] սկզբնաղբյուր կայքում[/url]
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 16+
16+

Նմանատիպ նյութեր