2848 դիտում
10:59 11-03-2017
Բոլորը փորձում են կրկնել կամ արդարացնել Լևոն Տեր-Պետրոսյանի ասածները. Աղվան Վարդանյան. «Առավոտ»
«Առավոտ» թերթը գրում է. ««ՀԺԿ առաջնորդից հստակ դիրքորոշում Արցախյան խնդրի կարգավորման մասին չեմ լսել»,- այսպես է արձագանքել ՀՅԴ գերագույն մարմնի ներկայացուցիչ Աղվան Վարդանյանը «Առավոտ»-ի այն դիտարկմանը, որ «Կոնգրես-ՀԺԿ» դաշինքը հանդես է գալիս «Խաղաղություն-հաշտություն-բարիդրացիություն» կարգախոսով, որը նաև, ինչպես ՀՀ առաջին նախագահն էր իր հոդվածում նշել, ենթադրում է Արցախյան հարցում փոխզիջում՝ խաղաղության և միջանկյալ կարգավիճակի դիմաց, մինչդեռ այլ քաղաքական ուժեր դեմ են նման դիրքորոշմանը:
«Այնպիսի զգացողություն ունեմ, որ հանրապետության առաջին նախագահը՝ Լևոն Տեր-Պետրոսյանը սիրում է նաև իր շրջապատի վրա հումորներ անել, և իր թիմակիցներին դրել է մի վիճակի մեջ, որոնք փորձում են իրենց պատռելով մեր հասարակությանն ապացուցել անապացուցելին: Սա Լևոն Տեր-Պետրոսյանին յուրահատուկ է՝ նաև իր շրջապատի վրա մի քիչ հումորներ անել»,- «Առավոտ»-ի հետ զրույցում ասաց Վարդանյանը:
Աղվան Վարդանյանի ներկայացմամբ՝ «Լևոն Տեր-Պետրոսյանը մի բան է ասել ու բոլորին դրել է դրա տակ, ու բոլորը փորձում են իր ասածները կրկնել, կամ իր ասածներն արդարացնել, ինքն էլ նստում, հեռվից նայում, քմծիծաղում է»:
Իսկ թե ինչ դիրքորոշում ունի ՀՅԴ-ն արցախյան խնդրի կարգավորման հարցի մասին, պարոն Վարդանյանն ասաց. «Նայեք բոլոր մյուս քաղաքական ուժերին, չէ որ բոլորը նույն բաներն են ասում, ինչը միշտ ասել է Դաշնակցությունը: Արցախյան ազատամարտը կազմակերպելը գոնե առնվազն Դաշնակցություն է սկսել: Մենք միշտ ասել ենք՝ սա մեր արժանապատվության, մեր ապագայի խնդիրն է, սա առանձին հարց չէ, ամբողջ հայ ժողովրդի հարցն է»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
1204 դիտում
08:51 20-11-2024
Հարսանեկան նվերներ, վարկ, ժառանգություն. ի՞նչ է հայտարարագրել ՔՊ-ական պատգամավոր Արման Եղոյանը. «Ժողովուրդ»
2527 դիտում
08:00 20-11-2024
ՔՊ-ական Կարեն Սարուխանյանի թմրանյութի թեստը դրական է. ինչ է սպասվում Գյումրիում. «Ժողովուրդ»