Կազմվել է մայրաքաղաքի փողոցներում և բակերում 2016թ. վերականգնվող լուսակետերի ցանկը
2016 թվականին մայրաքաղաքի վարչական շրջաններում կշարունակվեն արտաքին լուսավորության ցանցի ընդլայնման և վերականգնման աշխատանքները: <<Երքաղլույս>> ՓԲ ընկերությունը մայրաքաղաքի փողոցներում և բակերում նախատեսել է վերականգնել թվով 330 լուսակետ:
Ցանկն ընտրվել է առաջնահերթության կարգով և համաձայնեցվել մայրաքաղաքի վարչական շրջանների աշխատակազմերի հետ: Առանձին աշխատանքներ կիրականացվեն նաև վարչական շրջանների ծրագրերով: