2901 դիտում
15:21 10-03-2017
Երևանի քաղաքապետարանում Իրանի դեսպանության ներկայացուցիչների հետ քննարկվել են իրանցի զբոսաշրջիկներին վերաբերող հարցեր
Երևանի քաղաքապետարանում տեղի է ունեցել հանդիպում-քննարկում ՀՀ-ում ԻԻՀ դեսպանության ներկայացուցիչների հետ, որի շրջանակում քննարկվել են մարտ ամսվա վերջին տասնօրյակում Երևան ժամանող իրանցի զբոսաշրջիկներին պատշաճ տեղեկատվության տրամադրման, անվտանգության ապահովման և քաղաքում միջոցառումների կազմակերպման հետ կապված հարցեր:
Հանդիպմանը մասնակցել են աշխատակազմի մշակույթի և տուրիզմի վարչության պետ Ռուբեն Հովհաննիսյանը, տուրիզմի բաժնի պետ Գևորգ Օրբելյանը, ՀՀ-ում ԻԻՀ դեսպանության հյուպատոս Մոխթար Շահուսեյնին, դեսպանության առաջին քարտուղար Հոսեյն Շիրխանին:
Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի տուրիզմի բաժնի պետ Գևորգ Օրբելյանը, ներկայացնելով մարտի 21-31-ը Երևանի քաղաքապետարանի կողմից նախատեսվող միջոցառումները, նշել է, որ նախատեսվում է մասնավորապես «Երևան Սիթի Տուր» քաղաքային զբոսաշրջային երթուղու գործարկում, իսկ Երևանի պատմության թանգարանում էլ կազմակերպվելու է իրանական ժառանգությանը վերաբերող ցուցահանդես:
Նաև նշվել է, որ, կարևորելով զբոսաշրջիկների պատշաճ դիմավորումն ու հյուրընկալումը, մայրաքաղաքի մուտքեր հանդիսացող ճանապարհներին տեղադրվելու են թեմատիկ վահանակներ:
Հանդիպման շրջանակում քննարկվել են նաև իրանցի զբոսաշրջիկների անվտանգության ապահովման նպատակով տվյալ օրերին մայրաքաղաքի տարածքում գործող զբոսաշրջային հետաքրքրություն ներկայացնող վայրերում հսկողության ուժեղացման հետ կապված հարցեր:
Նմանատիպ նյութեր
2073 դիտում
17:13 20-09-2017
Երևանի քաղաքապետարանում քննարկվել են Երևանի և Տալլինի միջև համագործակցության հետ կապված հարցեր
1354 դիտում
21:51 01-03-2023
Ադրբեջանի ներկայացուցիչների հետ Արցախի քաղաքական կարգավիճակին վերաբերող հարցեր չեն քննարկվել. Արցախի ԱԳՆ
Այս բաժնից
802 դիտում
23:00 10-01-2025
Պակիստանի վարչապետը յոթ ամսվա ընթացքում երրորդ անգամ կայցելի Ադրբեջան
1039 դիտում
22:35 10-01-2025
Իրանը 800 կմ շառավղով ռադար է տեղադրել, որն ընդգրկում է Հայաստանի և Ադրբեջանի օդային տարածքը
769 դիտում
22:12 10-01-2025
Կանադայի իշխող կուսակցությունը հայտարարել է իր նոր առաջնորդի ընտրության օրը