Բրյուսովի անվան համալսարանի երիտասարդ կամավորների մասնակցությամբ իրանցի զբոսաշրջիկներին են բաժանվել երկլեզու քարտեզներ
Մայրաքաղաքում գարնանային զբոսաշրջության խթանման միջոցառումների ծրագրի շրջանակում Երևանի քաղաքապետարանի տուրիզմի բաժինը, ՀՀ-ում ԻԻՀ դեսպանատան հետ համագործակցաբար, նախաձեռնել է մի ծրագիր, որը միտված է տեղեկատվական աջակցություն ցուցաբերելու այս օրերին Երևան ժամանող զբոսաշրջիկներին:
Երևանի մարդաշատ և զբոսաշրջային հետաքրքրություն ներկայացնող վայրերում Վ. Բրյուսովի անվան լեզվահասարակագիտական համալսարանի երիտասարդ կամավորների մասնակցությամբ իրանցի զբոսաշրջիկներին են բաժանվել երկլեզու քարտեզներ և տեղեկատվական ուղեցույցեր, որոնք պատրաստվել են Երևանի քաղաքապետարանի տուրիզմի բաժնի կողմից:
Ուղեցույցերում ներառված է զբոսաշրջիկների համար անհրաժեշտ տեղեկատվություն, մասնավորապես Երևանի քաղաքապետարանի կողմից մարտի 20-30- ը նախատեսված միջոցառումների ծրագրի վերաբերյալ:
Իրականացվող ակցիան կշարունակվի մինչև մարտի 23-ը:
[b]Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն[/b]